1) Նախագծի հիմնական թեման – Շոկոլադ
2) Գլխավոր հիմնախնդիրը – Հետազոտական հմտություն-կարողությունների պակասը, ինչը խանգարում է բնագիտական առարկաների յուրացմանը
3) Նպատակը – Օժանդակել աշակերտների մեջ հետազոտական հմտություն-կարողությունների զարգացմանը և բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության աճին: Դրան հասնելու համար որպես հետազոտվող նյութ վերցնել շոկոլադը
4) Նպատակային խումբ – X դասարան
5) Նախագծի տևողությունը – 2 դասաժամ
6) Ռեսուրսներ – Համակարգիչ, շոկոլադ և փորձերի համար անհրաժեշտ սարքավորումներ
7) Խնդիրները – Գիտենք որ լավ որակի շոկոլադը անպայման պարունակում է հետևյալ
հիմնական նյութերը՝ կակաոյի յուղ, կակաոյի փոշի և շաքար: Աշակերտներին հանձնարարել ուշադիր զննել շոկոլադի պիտակը և պարզել
ա) ի՞նչ նյութեր է այն պարունակում
բ) նրա մեջ կան արդյո՞ք անուշահոտ նյութեր կամ այլ հավելախառնուրդներ
գ) արդյոք շոկոլադը պարունակում է հիմնական նյութեր այն քանակով, որը նշված է պիտակի վրա
դ) այրվում է արդյոք շոկոլադը թե ոչ
Այս հարցերին պատասխանելու համար կատարել հետևյալ փորձերը
ա) կակաոյի յուղի քանակի որոշումը
բ) շաքարի և կակաոյի փոշու զանգվածի որոշումը
գ) շոկոլադի այրումը

8) Սպասվելիք արդյունքներ – Փորձերի ավարտից հետո աշակերտները անում են տվյալների վերլուծության արդյունքների շնորհանդես: Փորձերի արդյունքները քննարկվում են ամբողջ դասարանում: Նախագծի արմատավորումից հետո կբարձրանա ուսուցման որակը բնագիտական առարկաներից:
9) Նախագծի հեղինակ – Հայաստան Քոսյան
Էլ փոստ – HaiastanKosian@gmail.com
Էլ փոստ – HaiastanKosian@gmail.com