Friday, December 16, 2011

სასწავლო პროექტი

1)      Նախագծի հիմնական թեման – Շոկոլադ
2)      Գլխավոր հիմնախնդիրը – Հետազոտական հմտություն-կարողությունների պակասը, ինչը խանգարում է բնագիտական առարկաների յուրացմանը
3)      Նպատակը – Օժանդակել աշակերտների մեջ հետազոտական հմտություն-կարողությունների զարգացմանը և բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության աճին: Դրան հասնելու համար որպես հետազոտվող նյութ վերցնել շոկոլադը
4)      Նպատակային խումբX դասարան
5)      Նախագծի տևողությունը – 2 դասաժամ
6)      Ռեսուրսներ – Համակարգիչ, շոկոլադ և փորձերի համար անհրաժեշտ սարքավորումներ
7)      Խնդիրները – Գիտենք որ լավ որակի շոկոլադը անպայման պարունակում է հետևյալ     
 հիմնական նյութերը՝ կակաոյի յուղ, կակաոյի փոշի և շաքար: Աշակերտներին հանձնարարել ուշադիր զննել շոկոլադի պիտակը և պարզել
ա) ի՞նչ նյութեր է այն պարունակում
բ) նրա մեջ կան արդյո՞ք անուշահոտ նյութեր կամ այլ հավելախառնուրդներ
գ) արդյոք շոկոլադը պարունակում է հիմնական նյութեր այն քանակով, որը նշված է պիտակի վրա
դ) այրվում է արդյոք շոկոլադը թե ոչ
Այս հարցերին պատասխանելու համար կատարել հետևյալ փորձերը
ա) կակաոյի յուղի քանակի որոշումը
բ) շաքարի և կակաոյի փոշու զանգվածի որոշումը
գ) շոկոլադի այրումը
8)      Սպասվելիք արդյունքներ – Փորձերի ավարտից հետո աշակերտները անում են տվյալների վերլուծության արդյունքների շնորհանդես: Փորձերի արդյունքները քննարկվում են ամբողջ դասարանում: Նախագծի արմատավորումից հետո կբարձրանա ուսուցման որակը բնագիտական առարկաներից:
9)   Նախագծի հեղինակ – Հայաստան Քոսյան
Էլ փոստ – HaiastanKosian@gmail.com